Հորդանանի մայրաքաղաք Ամանում Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի համաժողովում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Թավատրոս Բ. Ղպտի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը եւ Աֆրամ Բ. Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:
Սեպտեմբերի 8-11-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվող «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվի հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:
1720-ական թթ. պարսից Նադիր շահը մոտ 200 հայ ընտանիքներ (շուրջ 500 հոգի) Նոր Ջուղայից բռնագաղթեցրեց Քաբուլ: 1737 թ. նրանք եկեղեցի կառուցեցին աֆղանների մայրաքաղաքի Բալա-Հիսար ամրոցի տարածքում:
Այս հիշարժան տոնի եկեղեցական հիշատակության օրը կոչվում է տոն Սուրբ խաչի, բայց ժողովուրդը այն շարունակում է անվանել սբխեչ, ինչը սուրբ խաչի կրճատ տարբերակն է:
Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա և Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։ Հիշի՛ր, որ մահը չի ուշանա, և գերեզմանի ուխտը քեզ հայտնի չէ։ Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...